Հայաստանի դրամային փոխանցումների 86 %-ը եղել է Ռուսաստանից
Տնտեսություն
2012 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում օտար պետություններից Հայաստան դրամային փոխանցումները կազմել են 1,36 մլրդ դոլար, որը 100 մլն դոլարով գերակշռում է անցած տարվա ցուցանիշը, որը կազմում էր շուրջ 1,28 մլրդ դոլար: Այդ մասին նշված է Regnum գործակալությանը տրամադրված՝ Կենտրոնական բանկի նախագահի ամսեկան զեկույցում: Ասվում է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանից փողերի արտահոսքը կազմել է 232 մլն դոլլար, որը 20 մլն դոլլարով գերակշռում է անցած տարվա ցուցանիշը:
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2012թ.-ի հունվար- դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի դոնոր պետությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 1,17 մլրդ դոլարով, որը կազմում է ընդհանուր ֆինանսավորման 86 %-ը, այնուհետև ԱՄՆ-ն է՝ 55 մլն դոլարով, հետո Ուկրաինան՝ 55 մլն դոլարով:
Իսկ Հայաստանից փողերի արտահոսքը նույնպես գլխավորում են այս երեք պետությունները: Այսպես՝ Ռուսաստան ուղարկվել է 130 մլն դոլար, ԱՄՆ՝ 20 մլն, Ուկրաինա՝ 12 մլն:
Կենտրոնական բանկի այս տվյալներում տեսանելի են միայն բանկային համակարգով փոխանցումները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)