Պուտինը փակել է Չեչնիայում գործող «Путь Кадырова» թերթը
Ռուսաստան
Ռուսաստանում փակվել է Չեչնիայում տպագրվող «Путь Кадырова» թերթը, երբ վերջինիս գլխավոր խմբագիրը սուր հարց է հղել նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը:
Չեչնիայում տպագրվող «Путь Кадырова» թերթը փակվել է այն բանից հետո, երբ նրա գլխավոր խմաբագիր Բելկիս Դուդաևան Պուտինի մամլո ասուլիսի ժամանակ սուր հարց է առաջ քաշել Չեչնիայի հարևանությամբ գտնվող Դաղստանում իսլամիստական շարժումների և «Կովկասի ձայն» թերթի անձնակազմի կրճատումների վերաբերյալ: Պուտինը չի կարողացել հստակ պատասխան տալ՝ միայն ասելով, որ իսլամիստական շարժումները նվազել են, սակայն դրանց դեմ պայքարելու ձևի մասին չի խոսել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)