Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին 

2012 թ. դեկտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Տնտեսություն

2012 թ. դեկտեմբերի 11-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Վախթանգ Աբրահամյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվեց նոյեմբերի վերջի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2012 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ շարունակելով մոտենալ նպատակային ցուցանիշին: Նոյեմբերի գնաճին կրկին գերակշռող ազդեցություն է ունեցել պարենային ապրանքների գների աճը՝ 2.4% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ շուրջ 1.3 տոկոսային կետ), որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Հացամթերք», «Մսամթերք», «Կենդանական և բուսական յուղ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գներում՝ համապատասխանաբար 10.7%, 3.5%, 3.4% և 1.7% (նպաստումը՝ 1.1, 0.4, 0.1 և 0.1 տոկոսային կետ): Նոյեմբերին բնականոն գնաճը ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ գրանցելով ընդամենը 0.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը պահպանվել է 3.5% մակարդակում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.2%: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով' համապատասխանաբար 10.0% և 8.2%: Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը կազմել են համապատասխանաբար 4.5% և 5.7%:

Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թ. հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 7.3%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության' ՍԻՖ)՝ 2.1%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 10.9%-ով (հոկտեմբերին աճը կազմել է տ/տ 25.2%):

2012 թ. հոկտեմբերին պահպանվել են մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը, իսկ մասնավոր ներդրումների մասով՝ տարվա անցած ժամանակահատվածում դիտված նվազումից հետո, դրսևորվել են աճի միտումներ: Ըստ ԿԲ գնահատումների, տարին կավարտվի մասնավոր սպառման 7.9% և մասնավոր ներդրումների 4.4% աճերով: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող՝ պայմանավորված պետական ծախսերի տնտեսումներով:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Նոյեմբերին ֆինանսական շուկայում պահպանվել են տոկոսադրույքների կայունացման միտումները. միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 9.0% (նախորդ ամսվա նկատմամբ ընդամենը 0.15 տոկոսային կետով աճ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.96% (աճը՝ 0.15 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.91% (աճը՝ 0.15 տոկոսային կետ):

ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբերին՝ նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 0.12%-ով՝ կազմելով 407.1 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.98%-ով՝ կազմելով 522.3 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 0.69%-ով՝ կազմելով 12.98 դրամ:

Նոյեմբերին ձևավորվել է դրամավարկային հետևյալ միջավայրը. փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար 21.2% և 16.3%, որոնց կառուցվածքում դրամային ավանդների աճը կազմել է տ/տ 25.2%, իսկ արտարժութային ավանդներինը՝ 27.7% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 20.5%): Նոյեմբերին վարկավորման աճի տեմպերը կազմել են տ/տ 26.1%՝ կառուցվածքում պահպանելով արտարժութային վարկերի գերակշռությունը:

2012 թ. նոյեմբերին զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների պահպանվող անորոշությունների և համաշխարհային թույլ պահանջարկի պայմաններում հիմնական հումքային ապրանքների շուկաներում առավելապես դրսևորվել են գնանկումային միտումներ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկաներում միտումներն հիմնականում կայունացել են: Այսպես, «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նոյեմբերին՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է շուրջ 2.0%-ով (տ/տ նվազում՝ 0.7%): Ամսվա ընթացքում միջազգային միջբանկային շուկայում (Over The Counter-OTC) դիտվել է ոսկու գնի 1.2% նվազում (տ/տ նվազում՝ 0.9%):Արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը նոյեմբերին նվազել է 4.2%-ով (տ/տ աճ՝ 1.6%):

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից դեկտեմբերի 6-ին հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 թ. նոյեմբերին՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.5%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 2.6%-ով: ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի գնի ինդեքսի աճը դանդաղել է և նոյեմբերին կազմել ընդամենը 0.8% (տ/տ աճը' 28.5%): «Chicago Board of Trade» (CBOT) ապրանքահումքային բորսայում գնանշվող բրնձի գինը նոյեմբերին նվազել է 1.8%-ով (տ/տ 1.2% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գների ինդեքսը՝ 5.3%-ով (տ/տ 21.2% նվազում):

Նոյեմբերին ԱՄՆ դոլարն արժևորվել է եվրոյի նկատմամբ շուրջ 1.2%-ով՝ մեկ եվրոյի դիմաց միջինում կազմելով 1.28 ԱՄՆ դոլար (տ/տ արժևորումը՝ 5.7%):

ԱՄՆ ԴՊՀ-ն, հիմք ընդունելով ԱՄՆ-ում սպասվող տնտեսության զարգացման չափավոր տեմպերը և միջնաժամկետում խարսխված գնաճային սպասումները, նոյեմբերին շարունակել է ցածր տոկոսադրույքի (0-0.25% միջակայքում) քաղաքականությունը:

Եվրոպական Կենտրոնական բանկը ևս անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը: Նշենք, որ և՛ ԴՊՀ-ն, և՛ ԵԿԲ-ն շարունակում են տնտեսական վերականգնմանն ուղղված ոչ ավանդական դրամավարկային մեխանիզմների կիրառումը:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրեց, որ նոյեմբերին դիտված մակրոտնտեսական զարգացումներն հիմնականում ընթացել են Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Արտաքին հատվածում պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում կշարունակվի պահպանվել հիմնարար լարվածությունը: Այս պարագայում, ներքին գների վրա արտաքին հատվածիազդեցությունը կլինի թույլ գնաճային:

Խորհուրդը գնահատեց, որ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում պահպանվել են մասնավոր ծախսումների բարձր աճի տեմպերը: Միաժամանակ, այդ ընթացքում դիտվել է ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների բարձր աճ և հարկաբյուջետային քաղաքականության առավել զսպող ազդեցությունհամախառն պահանջարկի վրա: Արդյունքում, ՀՀ տնտեսությունից ակնկալվող ազդեցությունը ներքին գների վրա եղել է թույլ գնաճային:

Հաշվի առնելով 12-ամսյա գնաճի ցուցաբերած փաստացի վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների զարգացման հեռանկարում թույլ գնաճային միջավայրի պահպանումը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեկտեմբերին շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխումից: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջանակում:

2012 թ. դեկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.5% և 6.5%:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Ամենադիտված