Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը նշում են ամուսնության միամյակը
Ռուսաստան
Ռուսական էստրադայի պրիմադոննան միշտ զարմացրել է հանրությանը իր անձնական կյանքով: Ինչպես օրինակ` երբ անցյալ տարի հայտարարեց, որ 62 տարեկանում ԶԱԳՍ է գնում Մաքսիմ Գալկինի հետ:
Զույգն ամուսնացավ 2011 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն իրենց ամուսնության մեկ տարին նրանք կնշեն դեկտեմբերի 22-ին:
«Մենք դեկտեմբերի 22-ին Ալլայի հետ կկազմակերպենք ինտիմ հարսանիք, կհրավիրենք միայն շատ մոտ հարազատներին, մոմերի ներքո ռեստորանում կխմենք, ամեն ինչ շատ համեստ կլինի, ինչպես մեր հարսանիքը մեկ տարի առաջ»,-պատմել է Մաքսիմը segodnya.ua-ին:
Հանդիսությանը ներկա կլինեն Քրիստինա Օրբակայտեն՝ իր երեխաների ու ամուսնու հետ, ինչպես նաև՝ Բույնովը և Վալենտին Յուդաշկինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)