Ռուսաստանը հերքում է Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորությունը
Ռուսաստան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Բաշար Ասադի կառավարությունը Սիրիայում չի դիմի քիմիական զենք կիրառելու քայլին, քանի որ դա կարող է դառնալ Ասադի համար քաղաքական ինքնասպանություն: Նման կարծիք է հայտնել Լավրովը RT-ին տված հարցազրույցի ժամանակ:
Լավրովի խոսքերով՝ Մոսկվան տեղեկություններ ունի Սիրիայի տարածքում քիմիական զենք տեղափոխելու մասին, սակայն Ասադը դրանք ոչ թե օգտագործելու նպատակով է տեղափոխում, այլ փորձում է այդ կերպ ապահովել իր զինանոցի անվտանգությունն առավել ապահով վայրերում:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն Ասադից բազմիցս հավաստիացումներ է ստացել, որ նա քիմիական զենք չի կիրառելու այդ քաղաքացիական պատերազմի ընթացքում: Բացի այդ, նույնիսկ արևմտյան ԶԼՄ-ներն ընդունում են, որ Սիրիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է այդ քիմիական զենքն ապստամբների ձեռքում հայտնվելու հնարավորությունը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ