2012-ի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է 1077.8 մլն. դրամ
Տնտեսություն
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց նախարարության տարեկան ամփոփիչ հաշվետվությունը:
Համաձայն հաշվետվության՝ 2012թ. ընթացքում ֆինանսական վերահսկողության տեսչության՝ իրականացվել է 62 ստուգում և 23 ուսումնասիրություն, իսկ 6 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:
Արդյունքում, 2008-2012թթ. ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012-ի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե, 22,1 մլն. դրամը՝ կազմակերպությունների հաշվին, իսկ 449.9 մլն. դրամը հաշվառումով վերաձևակերպվել է (ուռճացված վնասներ,չհաշվառված հիմնական միջոցներ և այլն): 2012թ. ընթացքում 3 գործեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր և ընթանում է քննություն:
2012 թվականի ընթացքում վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների մոտ լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացված հսկողության (այդ թվում՝ տեղում ստուգումների միջոցով, փաստաթղթային հսկողության միջոցով և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից իրականացված հսկողության) արդյունքում կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են՝ թվով 68 նախազգուշացում (2011 թվականին՝ 74), 30 մլն. 66 հազ. ՀՀ դրամ գումարի չափով տույժեր և տուգանքներ (2011 թվականին՝ 22 մլն. 500 հազ. ՀՀ դրամ), թվով 16 լիցենզիաների գործողության կասեցում (2011 թվականին՝ թվով 20), թվով 14 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչման հայց է ներկայացվել դատարան (2011 թվականին՝ թվով 8):


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)