Պարտատոմսերի աճուրդ՝ 13 շաբաթ մարման ժամկետով
Տնտեսություն
Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13253131 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 110 մլն դրամ, որից մրցակցային՝ 2 մլրդ 102 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 8 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 463 397 040 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8950 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 10.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 8 դիլեր:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)