Հալեպում առևանգված երկու հայերն ազա՞տ են արձակվել
Սփյուռք
Հալեպում օրեր առաջ առևանգված Շահե Չաղլասյանն ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: Չաղլասյանը Հալեպի ծայրամասում գտնվող Շքեյֆ շրջանում առևանգվել էր իր իսկ մեքենայով: Այս մասին Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը հայտնել է «Արմենպրես»-ին:
Ռեյիսյանը նաև տեղեկացրեց, որ Հալեպում առևանգվել էր նաև հայ բժիշկ, ով փրկագին վճարելուց հետո նույնպես ազատ է արձակվել: Երկու հայ առևանգվածներն արդեն տուն են վերադարձել: Lurer.com-ն այս մասին զրուցեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով նշեց, որ այդ մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru