Գների բարձրացում կատարել է «Աշտարակ կաթ» ընկերությունը. Արտակ Շաբոյան
Տնտեսություն
«Մենք հանդիպել ենք խանութների իրական մատակարարների հետ և խստիվ նախազգուշացրել, որ վաճառքի ընթացքում ավելի ուշադիր լինեն, քանի որ ևս մեկ անգամ խանութներում կեղծ ապրանքներ հայտնաբերելու պարագայում պատասխանատվության կենթարկվեն խանութներն ու վաճառողները»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով նշեց նաև, որ իրենց չի հաջողվել բացահայտել կեղծ ապրանքներ ներկրողներին և մատակարարներին:
Շաբոյանի խոսքով՝ իրենց կողմից կատարված ուսումնասիրություններն ուղարկել են իրավապահ մարմիններին:
Ինչպես փոխանցեց ՏՄՊՊՀ նախագահը, իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում 28 ապրանքային շուկա, և ստուգումների արդյունքում պարզվել է, որ գնային փոքր բարձրացումներ է կատարել «Աշտարակ կաթ» ընկերությունը, գնային փոփոխություններ են գրանցվել նաև ձվի շուկայում: Արտակ Շաբոյանը նկատում է նաև, որ գների իջեցում կա ձիթապտղի, շաքարավազի, ոլոռի շուկաներում, ինչպես նաև իրականացվել է 20 դեղերի գների մոնիթորինգ և պարզել են, որ այստեղ ևս գների իջեցում է նկատվել :


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)