Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին 

Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն

Տնտեսություն

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000 դրամ: Ավագանու որոշմամբ Երևան քաղաքային համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է՝ 200.000 դրամ:

Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար՝ 18000 դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար՝ 15000 դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար՝ 12000 դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար՝ 9000 դրամ,

5) 3-րդ գոտու համար՝ 6000 դրամ,

6) 4-րդ գոտու համար՝ 4000 դրամ:

Նույն որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար՝ 3000 դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար՝ 2700 դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար՝ 2500 դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար՝ 2000 դրամ,

5) 3-րդ գոտու համար՝ 1500 դրամ,

6) 4-րդ գոտու համար՝ 1000 դրամ:

Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերապահելու մասին որոշման նախագծին: Նույն որոշմամբ սահմանվել են նաև ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների ձեռքբերման պայմանագրի հիմնական պայմանները:

Նույն օրը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի զարգացման 2013թ. ծրագրին, որը ներառում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևան քաղաքի 2013թ. բյուջեն, համաձայն որի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,665,941.7 հազ. դրամ, ինչը 3.17%-ով գերազանցում է Երևան քաղաքի 2012թ. բյուջեով նախատեսված նույնանուն ցուցանիշը, իսկ 2011 թվականինը՝ 28.4%-ով: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 19,410,074.4 հազ. դրամ՝ 2012 թվականի նախատեսված (ճշտված) 19,729,869.5 հազ. դրամի դիմաց, ինչը, սակայն, շուրջ 45.2%-ով կամ 6,045,108.5 հազ. դրամով ավել է 2011 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Նախատեսվող դեֆիցիտը (պակասուրդը) կազմում է 400,000.0 հազ. դրամ։ Ավագանու ինչպես ՀՀԿ, այնպես էլ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները դրական են գնահատել բյուջեի նախագիծը՝ առանձնացնելով ոչ միայն աճի միտումները, այլև ընդգծելով վերջինի սոցիալական, ինչպես նաև մշակութային կյանքի բարելավման ուղղվածության շեշտադրումները:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Երևանի ավագանու որոշմամբ գույքահարկի արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից' հաջորդող տարիների ընթացքում, մահացածների ընտանիքների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, ովքեր գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը: Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ' ըստ գույքահարկի արտոնություն ստացած անձի կամ նրա ընտանիքի ցանկության:

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի նկարիչների միության գրությունը, Երևան քաղաքի ավագանին որոշել է գույքահարկի գծով արտոնություն տրամադրել նաև Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող' գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների (ստեղծագործական արվեստանոցներ) մասով:

Ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:

Ամփոփելով ավագանու 8-րդ նստաշրջանի աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ուժերով ու նույն նվիրումով յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա Երևանի զարգացման ու երևանցիների բարօրության ապահովման գործում: Առիթից օգտվելով՝ քաղաքապետը նաև շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Ամենադիտված