Ռուսական բանակում, հնարավոր է, նաև կանայք ծառայեն
Ռուսաստան
Ռուս օրենսդիրները կարող են օգտագործել Իսրայելի բանակի փորձը՝ կանանց զինվորական ծառայության կանչելու համար. հայտնում է Риа Новости-ն:
«Իսրայելական բանակում կանանց թույլատրվում է գիշերը քնել իրենց տանը: Ցերեկը ծառայություն, իսկ գիշերը՝ տուն: Կանանց չի կարելի տուն գնալ միայն արտակարգ իրավիճակների ժամանակ: Սա շատ նորմալ փորձ է, որը կարող ենք մենք փոխառել»,-ասել է Պետդումայի Справедливая Россия կուսակցության պատգամավոր Տատյանա Մոսկալկովան:
Ներկայումս Ռուսաստանում կանայք ժամկետային զինծառայություն չեն անցնում, այլ կարող են ծառայել միայն պայանագիր կնքելով: Կանանց ինքնակամ զորակոչվելու մասին օրինագիծը կարող է հայտնվել Պետդումայում 2013թ. փետրվարի 1-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)