Սոչիում 5,2 հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստան
Դեկտեմբերի 25-ի գիշերը լույս 26-ի առավոտյան 5,2 հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru ռուսական գործակալությունը:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Ելենա Կարպովիչը, եկրաշարժի կենտրոնը գտնվել է Աբխազիայում՝ Սոչիից 154 կմ հարավ, և ավելացրել է, որ ոչ մի զոհ չկա:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, երկրաշարժին հետևել է նաև գազուղու պայթունը:
Սա թվով երրորդ երկրաշարժն էր այս տարածքում: Այսպես, դեկտեմբերի 10-ին Անապայում տեղի ունեցավ երկրաշարժ 4,8 հզորությամբ, իսկ Սուխումիից 31 կմ հարավ` 5,8 հզորությամբ երկրաշարժ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)