«Մուսուլմանների անմեղությունը» Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական և պաշտոնապես արգելվել
Ռուսաստան
Մուսուլմանների անմեղությունը ֆիլմը ընդգրկվել է ծայրահեղական բնույթի նյութերի շարքում և պաշտոնապես արգելվել. գրում է Риа Новости-ն՝ վկայակոչելով արդարադատության նախարարությանը:
Ֆիլմը ծայրահեղական ճանաչելու մասին խնդրանքով հանդես էր եկել Գլխավոր դատախազությունը:
Հոլովակը նկարահանվել էր Կալիֆորնիայում և սիրողական բնույթ էր կրում: Այն տեղավորվել էր YouTube-ում հուլիս ամսին: Նկարահանված ֆիլմում Մուհամմեդ մարգարեն խաբեբայի կերպարով է պատկերված, ով հորինում է Ալլահի օրենքները՝ իր շահերից ելնելով և անօրինական սեռական կապեր է հաստատում կանանց հետ:
Տեսահոլովակը բուռն զայրույթի ալիք առաջ բերեց մուսուլմանական աշխարհում: Իսլամիստները մի շարք հարձակումներ գործեցին ամերիկյան դեսպանատների վրա Եգիպտոսում, Բանգլադեշում, Եմենում, Սուդանում, իսկ Լիբիայում նույնիսկ սպանվեցին ԱՄՆ-ի դեսպանն ու նրա երեք աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)