Լենինի դամբարանը 4 ամիս փակ կլինի վերանորոգման պատճառով
Ռուսաստան
Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Վլադիմիր Իլյիչ Լենինի դամբարանը 4 ամիս շարունակ փակ է լինելու կատարվող վերանորոգման պատճառով. հայտնում է APA-ի թղթակիցը:
Հայտնի է դարձել նաև, որ սա լինելու է Լենինի դամբարանի առաջին կապիտալ վերանորոգումը: Լենինի զմռսված աճյունի տեղափոխման մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել:
Պաշտպանության դաշնային ծառայության ներկայացուցիչ Ստանիսլավ Կյուվերը հայտնել է, որ դամբարանի ճակատային հատվածը անձրևների և ձյան հետևանքով վնասվել է, իսկ հիմքը ճաքել է:
Ռուսական հասարակության մեջ վեճեր են ընթանում Լենինի մարմինը հողին հանձնելու կարծիքների շուրջ: ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում թաղել Լենինի մումիֆիկացված դիակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)