Ռուսաստանը 2013-ին մեծ ջանքեր է գործադրելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով գալիք 2013-ին ՌԴ արտաքին քաղաքականության ուղղվածությունը, նշել է, որ 2013-ին Ռուսաստանը շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների և առաջին հերթին՝ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. փոխանցում է Интерфакс-ը:
«Ռուսաստանը շահագրգռված է միջազգային օրակարգում դրված բոլոր առանցքային խնդիրների համար փոխադարձ ընդունելի լուծումներ գնելու հարցում: Վստահաբար կարելի է ասել, որ 2013-ին հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ միջազգային հանրության գործունեության ուղղվածություններից մեկը»,-նշել է նախարարն ու հավելել, որ Ռուսաստանի համար առանցքային է մնում նաև Սիրիայի հակամարտության կարգավորման խնդիրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)