Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին 

ՀՀ քաղաքաշինության նախարարն ամփոփեց 2012–ի արդյունքները

Տնտեսություն

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դեկտեմբերի 28-ին կայացած իր ամփոփիչ տարեվերջյան ասուլիսում ներկայացրեց ոլորտի ձեռբերումներն ու անելիքները:

Պարոն Թադևոսյանը նշեց, որ դեռևս 2008 թվականին սկիզբ առած աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագիրի երկրորդ փուլը իրականացվեց 2012 թվականին: Հոկտեմբերին Գյումրիում շահագործման հանձնվեցին 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենքով՝ «Մուշ 2-2» եւ «Անի» թաղամասերը: Ծրագիրի շնորհիվ ներկայումս բնակարանային պայմանները բարելավել են ավելի քան 3700 ընտանիք, մինչև ծրագրի ավարտ այդ ընտանիքների թիվը կավելանա շուրջ 1700-ով: Բնակապահովման այդ լայնամասշտաբ ծրագրի արժեքը շուրջ 85 մլդ. դրամ է:

Այս տարվա ծրագրերից, նախարար Սամվել Թադևոսյանն առանձնացնեց նաև հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ծրագիրը:Նա նշեց, որ արդեն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվել մասնավորապես՝ քաղաքաշինության նախարարի հրամանով, ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են քաղաքաշինության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ազգային վիճակագրական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչները: Հավաքագրվել է 1500 շենք–շինությունների տեխնիկական տվյալները: Նախատեսվում է եկող տարի առաջնահերթությունը տալով կրթական, մարզական և մշակութային հաստատություններին՝ ավելացնել ևս 2000 շենքերի տվյալներ: Շենքերի տեխնիկական տվյալների բազայի ստեղծումը նպաստելու է Հայաստանի բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ծրագրի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման առաջնահերթությունները ճշգրտմանը:

Անցնող տարվա ընթացքում 7,7 մլրդ. դրամ գումարով հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ են իրականացվել շուրջ 110 կրթական, մշակութային և մարզական օբյեկտներում, որոնցից 33 օբյեկտների աշխատանքներն արդեն ավարտվել են:

2013թ նախատեսվում է շինաշխատանքներ իրականացնել մոտ 90 կրթական օբյեկտներում: Վերանայվել են բյուջեի ձևավորման սկզբունքները: Ներկայումս հետազոտություններ են իրականացվում 2013թ բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: «Խնդիրը կարևորվում է մասնավորապես' 50-60-ական թվականներին կառուցված դպրոցների դեպքում: Ըստ անհրաժեշտության իրականացվելու են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ, բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը: Սա հնարավորություն կտա խուսափել պետական միջոցների փոշիացումից»,-ընդգծեց պարոն Թադևոսյանը:

Առաջնահերթության կարգով 2013թ պատբյուջեով միջոցներ են նախատեսվել նախորդ տարիներին սկսված օբյեկտներում շարունակական բնույթ կրող աշխատանքներն, ինչպես նաև մինչև 50,0 մլն. դրամ մնացորդային արժեք ունեցող օբյեկտներն ավարտին հասցնելու համար: Ի դեպ, շինարարության բնագավառում աճը 2011թ-ի նկատմամբ 2012թվականին կազմել է 4,6 տոկոս:

Եկող տարվա մեր գերակա խնդիրներից նախարարը հատկապես կարևորեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: «Անշուշտ, ներկայումս զգալի աշխատանքներ տարվել են քաղաքաշինական օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ, սակայն մինչ օրս հիմնականում գործում են խորհրդային ժամանակաշրջանի նորմատիվները: Ուստի, հրատապ է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխումը»,-նշեց պարոն Թադևոսյանը: Նախարարության հրավերով նոյեմբերին Հայաստանում էին Եվրոմիության փորձագետները, որոնք «Թայեքս գործիքի ներքո» սեմինարին ներկայացրեցին Եվրոպական երկրների փորձը: «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նոր համակարգի ստեղծումը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ միայն վերահսկեողության շնորհիվ, հնարավոր չէ արմատախիլ անել արատավոր երևույթները: Իհարկե, այս տարի մեզ հաջողվեց բաց, թափանցիկ մրցույթների կազմակերպման, տեսչական ստուգումների խստացման միջոցով տնտեսել շուրջ 600 միլիոն դրամ, բայց նորից եմ կրկնում համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է մշակել քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգ»,-շեշտեց նախարարը:

Քաղաքաշինական պետական տեսչությունը 2012 թվականին իրականացրել է 1128 ստուգում և ուսումնասիրություն, որի արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակել է 52մլն 53 դրամի տուգանք, որն ամբողջությամբ մուտքագրվել է պետբյուջե:

Ներկայումս քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպություններին տրված է շինարարության իրականացման 1521 լիցենզիա և շինարարության որակի տեխնիկական հսկողության' 206 լիցենզիա: 2012 թ. կասեցվել է մոտ 550 կազմակերպության լիցենզիա, որից շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող 199 կազմակերպությունների հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում թվով 90-ի լիցենզիաները կասեցվել են:

Նախարարության կարևոր խնդիրներից է նաև Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կարգավորումը: Խնդրի համալիր ուսումնասիրման, օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Արդեն մշակված է հայեցակարգի նախագիծը, որով նախատեսվում է «Փոքր կենտրոնին» տալ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման կարգավիճակ:

Համաձայն՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ամենամյա զեկույցի (ՀԲ-ի DOING-BUSINESS) «կառուցապատման թույլտվություններ» բաղադրիչով 2011թ համեմատությամբ արձանագրվել է զգալի բարելավում: Կառավարության հավանությանն են արժանացել բարեփոխումների շրջանակներում կատարված մի շարք որոշումներ, մասնավորապես՝ համայնքներում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Ամենադիտված