Ուսումնասիրվում են Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանված ինքնաթիռի սև արկղերը (տեսանյութ)
Ռուսաստան
Ավիացիայի միջազգային հանձնաժողովը ուսումնասիրում է շաբաթ օրը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանված Ту -204 օդանավի սև արկղերը. ասված է այդ հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ. փոխանցում է Риа Новости-ն:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ առկա են ինքնաթիռի սև արկղերում արված ձայնագրություններ, որոնք ուսումնասիրվում են:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Red Wings ավիաընկերությանը պատկանող Ту -204 ինքնաթիռը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում դուրս էր եկել թռիչքուղուց և հրդեհվել: Զոհվել է 4 մարդ, ևս 4-ը գտնվում են հիվանդանոցում: Վթարի նախնական վարկածը օդաչուների անփութությունն է: Տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)