2012-ի բնական աղետներն աշխարհին արժեցել են 160մլրդ դոլար
Տնտեսություն
2012-ի ընթացքում բնական աղետների հասցրած վնասը գնահատվում է 160 մլրդ դոլար, ընդ որում, սրանից 65 մլրդ դոլարը բաժին է հասնում ապահովագրական ընկերություններին: Այս մասին հայտնում է գերմանական Munich Re ապահովագրական ընկերությունը:
Ընդհանուր վնասների 67 %-ը և ապահովագրական վնասների 90%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետներին:
Առաջին հերթին խոսքը գնում է ԱՄՆ-ում մոլեգնած Սենդի փոթորկի մասին, որը ԱՄՆ-ի տնտեսությանը հասցրել է 25 մլրդ դոլարի վնաս:
Նշենք, որ 2012-ի վնասներն, ի համեմատություն նախորդ տարվա, ավելի քիչ են եղել: Մեկ տարի առաջ բնական աղետների հասցրած վնասը գնահատվում էր 400 մլրդ դոլար:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին