Գողություն Ռոտարուի առանձնատանը. տասնյակ միլիոնների կորուստ Ղրիմում
Ժամանց
Սոֆիա Ռոտարուի առանձնատունը, որը գտնվում է Ղրիմում՝ Յալթայի մերձակայքում՝ Նիկիտա գյուղում, ենթարկվել է խոշոր գողության։ Գողությունը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, երբ տունը մնացել էր առանց հսկողության։ Ըստ լրատվամիջոցների, անհայտ անձինք ներխուժել են տուն և հափշտակել տասնյակ միլիոնավոր ռուբլի արժողությամբ գույք, այդ թվում՝ կոլեկցիոն թանկարժեք տիկնիկներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է մոտ $25,000։
Տունը երկար ժամանակ անբնակ է եղել, իսկ սիգնալիզացիան անգործունակ՝ տան աշխատակցի անհետանալուց հետո։ Այս պահին իրավապահ մարմինները վարում են քննություն, սակայն հանցագործները դեռ հայտնաբերված չեն։ Հիշեցնենք, որ Ռոտարուն երկար ժամանակ է, ինչ չի այցելում Կրիմ՝ ՌԴ–Ուկրաինա հակամարտության սկսվելուց ի վեր։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան