Ռեփեր Սնուփ Դոգը դարձել է ֆուտբոլային ակումբի համասեփականատեր
Ժամանց
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը դարձել է Ուելսի «Սուոնսի» համասեփականատեր և ներդրող, որը խաղում է Անգլիայի երկրորդ ուժեղագույն առաջնությունում՝ Չեմպիոնշիփում։ Այս մասին հաղորդվել է ակումբի պաշտոնական կայքում։
«Ակումբի և քաղաքիի պատմությունը իսկապես հուզեց ինձ։ Դա հպարտ, աշխատավոր դասի քաղաք է։ Ճիշտ այնպես, ինչպես ես։ Ես հպարտ եմ, որ «Սուոնսիի» մասն եմ կազմում։ Ես կանեմ ամեն ինչ, անհամբեր սպասում եմ բոլոր երկրպագուների հետ հանդիպմանը», - ասել է կատարողը։
«Սուոնսիի» ղեկավարությունը հույս է հայտնել, որ ռեփերի հռչակը կնպաստի «Սուոնսի» ապրանքանիշի տարածմանը ամբողջ աշխարհում և կբարձրացնի ակումբի առևտրային ներուժը։
Մարզադաշտի արևմտյան տրիբունայում հայտնվել է Սնուփ Դոգի որմնանկարը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան