Foreign Policy-ն Պուտինին չի անվանել ամենաազդեցիկ քաղաքական գործիչ
Ռուսաստան
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հերքել է այն տեղեկությունը, ըստ որի` ամսագիրը Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ. այս մասին հայտնում է BBC-ն:
Հունվարի 4-ի նախօրեին ռուսական գործակալությունները հաղորդեցին, որ Ռուսաստանի նախագահը զբաղեցրել է երկրորդ տեղը Foreign Policy-ի ամենաազդեցիկ, գործնական և հանրային գործիչների տարեկան վարկանշային աղյուսակում:
Ուրբաթ օրվա ընթացքում այդ նորությունը բուռն կերպով քննարկվում էր ռուսական բլոգոսֆերայում: Ոմանց մոտ այն առաջացրել էր շփոթվածություն, ոմանց մոտ էլ` նախագահի միջազգային ճանաչվածության խոսակցությունների պատճառ դարձել:
Սակայն, ինչպես ասվում է Foreign Policy-ի ինտերնետ-էջի խմբագրական բլոգում, ամենաազդեցիկ գործիչների և բիզնեսմենների աղյուսակը տարեկան աղյուսակը չէր ամենևին, այլ ընդամենը ամսագրի հիմնական հեղինակներից Իենա Բրեմմերի կազմած աղյուսակը:
«Մեր կազմած տարեկան աղյուսակում երբեք առաջին հորիզոնականում չէր հայտնվի ոչ ամերիկացի»,-ասված է խմբագրական կայքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)