ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Սարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարան 134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք» Ինչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն Ալեքսանյան Ռուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ Բրիտանիային ԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղը Պուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում» 

«Օրենքով գողերը» պատրաստվում են խոշոր պատերազմի

Ռուսաստան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության կայքում տեղադրվել է Յուրի Վերշովի ««Օրենքով գողերը» պատերազմ են նախաձեռնում» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Հանցավոր աշխարհը հարաբերական անդորրից հետո նորից սկսել է պատրաստվել պատերազմի: Այս անգամ պատրաստվում են բախվել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանը և Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) և Ջեմալ (Ջեմո) Միկելաձեի միացյալ ընդդիմադիր կլանները: Երկու կողմն էլ դեկտեմբերին ակտիվորեն անցկացրին հավաքներ (սխոդկա), ինչպես նաև մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին: Մասնավորապես, Ռովշանը մեղադրվեց «օրինաճանաչ» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության և Ասլան Ուսոյանի նկատմամբ մահափորձերի կազմակերպման մեջ:

Այն բանից հետո, ինչ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին դիպուկահարը վիրավորեց ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդներից Ասլան Ուսոյանին, վերջինս լրջորեն մտածեց այն մասին, թե իրենից հետո ով է դառնալու մաֆիոզ կայսրության ղեկավարը: Արդյունքում, նա ուշադրությունը հառեց իր բարեկամների ու եզդիների վրա, ինչպիսին որ հանդիսանում է ինքը՝ Դեդ Հասանը: Այսօր վստահաբար կարելի է ասել, որ եթե նրա հետ ինչ որ բան պատահի, ապա մաֆիոզ կլանը գլխավորելու է նրա ազգականը՝ Դմիտրի Չանտուրիան (մականունը՝ Միրոն):

Վերջինս ծնվել է 1981 թվականին Վրաստանում, իսկ երբ նա մինչև 2004 թվականը քիչ թե շատ իր տեղը գտավ հանցավոր աշխարհում, Դեդ Հասանը նրան նշանակեց Յարոսլավլի մարզում «նայող»: 2004 թվականին մայրաքաղաքային իրավապահները ձերբակալեցին Միրոնին՝ Դեդ Հասանի ազգական Յուրի Ուսոյանի հետ: Նրանց մոտ հայտնաբերվեց թմրանյութ, սակայն երկու «հեղինակությունները» ստացան ընդամենը պայմանական ազատազրկում:

2010 թվականի աշնանը Դեդ Հասանի դեմ կատարված մահափորձից հետո նա անհապաղ իր զարմիկին Յարոսլավլի մարզից ուղարկեց մերձմոսկովյան Դեդովսկ: Առաջիկա գանգստերային պատերազմում Միրոնին հատկացված է լուրջ դեր: Ներկայումս Ասլան Ուսոյանին շրջապատում են ավելի քան 10 թիկնապահներ: Դեդ Հասանը որոշել է, թե հետագայում ովքեր են ներկայացնելու կլանի շահերը «տեղում»: Օրինակ, Կրասնոդարի մարզում դա անելու է Յուրի Ուսոյանը (Յուրի Լազարևսկի), Սվերդլովսկի մարզում՝ ևս մեկ այլ ազգական Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովսկի), Ղազախստանում՝ եզդի Գադի Կալոյանը (Օնիկը «թագադրվել» է 2012 թվականի ամռանը):

Միակը, ով կարող է կլանի գլխավորման հարցում լուրջ մրցակցություն ցուցաբերել Միրոնին, «օրինաճանաչ» Զախարի Կալաշովն (Շաքրո կրտսեր) է: Ներկայումս նա մեծ ժամկետով ազատազրկում է կրում Իսպանիայում՝ փողերի լվացման համար, սակայն արդեն այս տարի ազատ է արձակվելու: Վրաստանը պահանջում է նրան արտահանձնել իրեն, ուր Կալաշովը հեռակա կարգով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ գործարար Ալեքս Կրեյնի առևանգման ու սպանության համար:

Շաքրոն մեծ կշիռ ունի հանցավոր աշխարհում և հատկապես եզդիների մոտ: Ուսոյանի կլանի ֆինանսական ակտիվների զգալի մասը հենված է Կալաշովի բիզնես-կայսրության վրա: Դեռ հայտնի չէ, թե ազատվելուց հետո իրեն ինչպես կդրսևորի Շաքրոն, փոխարենը երբ նա տնային կալանքի տակ էր, տարաձայնություններ ունեցավ Դեդ Հասանի և մասնավորապես «օրինաճանաչ»Լաշա Շուշանաշվիլիի հետ: Այժմ Մոսկվայում Շաքրոյի շահերի ամենահավատարիմ «պաշտպանը» նրա նախկին կին Դոնարան է:

Քանի դեռ Ասլան Ուսոյանը պատերազմում էր իր վաղեմի հակառակորդ Տարիել Օնիանիի դեմ, նա չնկատեց, թե մաֆիոզ աշխարհում ինչպես հայտնվեց իր դեմ թշնամաբար տրամադրված նոր ուժ, որի առաջնորդները դարձան «կրիմինալ գեներալներ» Ջեմալ Միկելաձեն (Ջեմո) և Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի): Ռովշանի հանցավոր կարիերան սկսվել է 1996 թվականին, երբ նա հենց դատարանի դահլիճում հաշվեհարդար տեսավ իր հորը սպանողի հետ: Ազատազրկումը կրելուց հետո նա սրընթաց վեր բարձրացավ մաֆիոզ աշխարհի աստիճաններով: Այժմ նա ամենահարուստ «օրինաճանաչներից» մեկն է և ունի բազմնաթիվ պատճառներ՝ Դեդ Հասանին չսիրելու համար:

Ռովշանն արդեն վաղուց է հավակնում ադրբեջանական մաֆիոզ խմբավորումների առաջնորդի դերին, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հասնել դրան: Ադրբեջանական ծագում ունեցող «օրինաճանաչների» մեծ մասը, այդ թվում նաև Բաղըշ Ալիևը (Վահա), Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլու), Յուսուֆ Ալիևը (Յուսկա Շամկիրսկի) մտում են Ուսոյանի կլանի մեջ, ինչի շնորհիվ նրանք հաջողությամբ դիմակայում են Ռովշանին: 2009 թվականից գրանցված բազում բախումներում արդեն իսկ սպանվել է մոտ 20 գանգստեր, և ամենամեծ կորուստները կրել է հենց Ռովշանը:

Նույն 2009 թվականին Ռովշանը խնդիրներ ունեցավ Յապոնչիկի հետ, ով որոշել էր իր վերահսկողության տակ առնել Մերձմոսկովյան շրջանում բետոնե չորխառնուրդների արտադրությունն ու վաճառքը: Այն գտնվում էր Ռովշանին մոտ կանգնած անձանց ձեռքում: 2009 թվականի կեսերին գումարվեց սխոդկա, որին ներկա են գտնվել անձամբ Յապոնչիկը, մեկ չեչեն «հեղինակություն», ինչպես նաև Լենքորանսկու հետ կապված մի շարք «օրինաճանաչներ»: Կողմերի միջև կայացավ տհաճ խոսակցություն, իսկ հուլիսի 28-ին մահափորձ իրակականացվեց Յապոնչիկի դեմ: Ավելի ուշ (հոկտեմբերի 9) նա մահացավ հիվանդանոցում:

Այն ժամանակ Դեդ Հասանի կլանում դա չպայմանավորեցին բետոնե խառնուրդների պատմությամբ, քանի որ պատերազմ էր ընթանում Օնիանիի դեմ, որում Յապոնչիկը հանդես էր գալիս Ուսոյանի կողմում: Սակայն Յապոնչիկի մահվանից հետո էլ իրավիճակը չփոխվեց Ռովշանի համար, ով նախկինի նման տանուլ էր տալիս Դեդ Հասանի աջակցությունը վայելող ընդդիմադիրների հետ գոտեմարտը: Ռովշանին հատկապես ծանր հարված հասցվեց 2010 թվականի աշնանը: Այն ժամանակ նրան կեղծ անձնագրով ձերբակալեցին Ուկրաինայում:

Այդ ժամանակ նա Մոսկովյան շրջանում իր օբյեկտների շահութաբերությանը հետևելու գործը հանձնարարեց «հեղինակություն» Վագիֆ Տուկանովին: Ուսոյանի հովանավորությունը վայելող ադրբեջանցի «օրինաճանաչները» որոշեցին օգտվել ստեղծված իրավիճակից և Ռովշանի կլանի ներկայացուցիչներին «լավ ձևով» հեռացնել նրան ենթակա կառույցներից: Երբ դա չստացվեց, մայրաքաղաքում դարձյալ հնչեցին կրակոցներ,և 2010 թվականի սեպտեմբերին սպանվեց Վագիֆ Տուկանովը, իսկ դրանից բառացիորեն երկու շաբաթ անց վարձու մարդասպանի թիրախում հայտնվեց հենց ինքը՝ Ուսոյանը: Դիպուկահարը դիպել էր նրա որովայնին: Սակայն այս դեպքում էլ Ուսոյանի կլանը դա վերագրեց Օնիանիի ընկեր, «օրինաճանաչ» Մերաբ Ջանգվելաձեին:

Ռովշանի այս բոլոր հանցագործությունների մասին Դեդ Հասանի «ընտանիքը» սկսեց մտածել միայն մեկ այլ հնչեղ սպանությունից հետո: 2012 թվականի ապրիլին վարձու մարդասպանը սպանեց ադրբեջանցի «հեղինակություն» Իլգար Ջաբրաիլովին (Դանաբաշ), ով չափազանց կարևոր դերակատարություն ուներ Ուսոյանի կլանում. նա պատասխանատու էր անձամբ Դեդ Հասանի անվտանգության համար և ուղղորդում էր կլանի ադրբեջանական ուղղությունը:

Բացի այդ, Դանաբաշը Յուսիֆ Ալիևի ազգականն էր: Դրանից հետո Ուսոյանի կլանում կասկած չմնաց, թե որ կողմից է «փչում քամին»: Գանգստերներն աստիճանաբար սկսեցին Ռովշանի անունը շաղկապել ոչ միայն այդ հանցագործությունների, այլև՝ Յապոնչիկի սպանության ու Դեդ Հասանի դեմ իրականացված մահափորձի հետ:

Արդյունքում, Ուսոյանի կլանի 30 «օրենքովգողեր», որոնցից 10-ը՝ ադրբեջանցիներ, «մալյավ» (ուղերձ) ստորագրեցին և տարածեցին գաղութներում, որում ասվում էր, որ «կրիմինալ գեներալների» որոշմամբ Լենքորանսկին վերջնականապես և անդառնալիորեն զրկվել է «օրենքով գողի» տիտղոսից: Սակայն մինչ այդ Ռովշանին հաջողվել էր միավորել «հանցավոր աշխարհում» Ուսոյանին ընդդիմադիր ցրված ուժերը:

Այժմ նրան աջակցում են Ջեմո Միկելաձեն և Մերաբ Ջանգվելաձեն, ինչպես նաև հարյուրավոր այլ «օրինաճանաչներ»: Նշվում է, որ Ռովշանն Ուսոյանի հետ պատերազմի նախապատրաստությունն անաղմուկ սկսել է դեռ 2009 թվականից, իսկ «խաղաքարտերը որոշել է բացել» ոչ վաղ անցյալում, երբ այլևս դրա հատուկ անհրաժեշտության կարիքը չկար:

Ողջ 2012 թվականի աշնանն ու դեկտեմբերին Ռովշանի ստեղծած միացյալ ընդդիմությունն անցկացրել է սխոդկաներ, որոնցում քննարկվել են կրիմինալ աշխարհում Ուսոյանին «վարկաբեկելու» պլանները, ինչպես նաև նոր պատերազմ վարելու մեթոդները: Այն, որ այդ պատերազմը կայանալու է, որևէ կասկած չկա: Ներկայումս Ռովշանը բնակվում է ԱՄԷ-ում, որտեղ և տեղի է ունենում միավորված ընդդիմադիր գանգստերների սխոդկաների մեծ մասը: Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 10-ին, որի ժամանակ «թագադրվել» է միանգամից 16 մաֆիոզ՝ առաջիկա պատերազմում Ուսոյանի պոտենցիալ ընդդիմադիրները:

Դեդ Հասանի կլանն արդեն իսկ սկսել է «բացատրական» աշխատանքներ տանել նորաթուխ «օրինաճանաչների» շրջանում, ինչից հետո նրանցից ոմանք սկսել են հրապարակավ զղջալ Դուբայի սխոդկային մասնակցելու համար: 2012 թվականին Ուսոյանի կլանը համալրվել է նվազագույնը 26-27 մարդկանցով: «Հեղինակություննների» նմանատիպ զանգվածային թագադրումը կապված է կրիմինալ աշխարհի առաջիկա պատերազմի հետ, որի սկսվելն ակնկալվում է արդեն այս տարի: Ամենայն հավանականությամբ, հիմնական ռազմական գործողությունները մղվելու են Ռուսաստանի սահմաններից դուրս, քանի որ այնտեղ է բնակվում «օրինաճանաչների» մեծ մասը, ինչը մասնավորապես վերաբերում է միացյալ ընդդիմությանը:

Ներկայիս դրությամբ ամենամեծ «գողական» համայնքները գտնվում են Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում և ԱՄԷ-ում: Բացի այդ, հատուկ ծառայությունները գանգստերներին թույլ չեն տա Ռուսաստանում սպանդ կազմակերպել առաջիկա Օլիմպիադայի նախաշեմին: Դա հատկապես շատ լավ է հասկանում Դեդ Հասանը, ով արտասահմանում ռազմական գործողություններ վարելու հարուստ փորձ ունի: Ժամանակին նա Եվրոպայում քիչ մարդ չի սպանել Օնիանիի կլանից»:

168.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Ռուսաստանը արձագանքել է Օմանին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքին Մեդիտացիան կարող է օգնել կառավարել զայրույթըԱրցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Բժիշկը նշել է՝ ինչպես խուսափել կեսօրից հետո հոգնածությունիցՈւկրաինան սկսել է հարձակվել Իրանից բեռնատարների վրաԿիմ Չեն Ընի քույրը արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կրճատելու որոշմանըԱպօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է մեկ օրում 20 հազար ռուսաստանցու երկիր մուտք գործելու մասին տեղեկությունըԱնգլիական «Չարլթոնի» մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվելՍարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավորՅուշչենկոն բացահայտել է՝ ինչ է քննարկել Ալիևի հետ ԲաքվումՎերլուծաբան Միրշայմերը հիասթափեցնող եզրակացության է եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ«Չէի էլ պատկերացնում, որ մարդ եմ սպանել». նախկին ֆուտբոլիստը պատմել է բանտում անցկացրած տարիների մասինՎերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարանԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրըՈւկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը հիասթափեցնող եզրակացությունների է հանգել Արևմուտքի աջակցության վերաբերյալ134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»10 փորձնական դպրոցներում աշակերտներին կսկսեն գնահատել նաև վարքի համարԻնչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն ԱլեքսանյանՈւկրաինայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել ԼվովՌուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ ԲրիտանիայինՎիկտորյա Բոնյան բացահայտել է, թե ինչ հարաբերություններ ունի Քսենիա Սոբչակի հետԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղըԲժիշկները տղամարդու բրոնխից ատամնային պրոթեզ են հեռացրելԹրամփը դադարեցրել է մաքսատուրքերը Կանադայի նկատմամբGTA VI-ի խոշոր արտահոսք․ համացանցում հայտնվել են խաղի կադրերն ու աշխարհի քարտեզըՎերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել․ մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդՊուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում»Ղրղզստանը պատժամիջոցներից խուսափելու համար կփակի 19 ընկերություն Թեհրանի կոշտ նախազգուշացումը Պարսից ծոցի երկրներինՈւկրաինան նոր արտգործնախարար է ունիՍեպտեմբերի 27-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀԶելենսկին պաշտոնից ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գաղտնալսման հրապարակումից հետոԴոլարի փոխարժեքը նվազել է․ տարադրամի փոխարժեքն այսօրReuters․ Վաշինգտոնում տեղակայված հազարավոր զինվորականները հազվադեպ են միջամտում հանցագործություններինՕգոստոսի 24-ից Երևանի Թումանյան փողոցի հատվածում կկիրառվեն երթևեկության սահմանափակումներ«Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքների ընթացքինՀունաստան–Թուրքիա նոր լարվածություն՝ ծովային տարածքների պատճառովԱդրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենով բեռնված ևս 26 վագոնԱրարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը«Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով ևս մեկ ուկրաինացի է ձերբակալվելԱՄՆ պետական պարտքը մինչև 2030 թվականը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարիԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինԲունդեսթագում զինվորական չկա, մեր Պառլամենտը ոնց որ կազարմա լինի. ուր գնում ես, զինվորական է.ՂազարյանՆԱՏՕ-ն հայտարարել է Իրանից հնարավոր հարվածներին դիմակայելու պատրաստակամության մասին
Ամենադիտված