Սոչի-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով
Ռուսաստան
Սոչիից Երևան ուղևորվող Boeing 737-500 ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով հետ է վերադարձել օդանավակայան: Ինչպես հայտնում են «Դոն Ավիա» ավիաընկերությունից, այսօր ժամը 07:15-ին Սոչիից չվերթ իրականացրած ինքնաթիռի անձնակազմն արդեն օդում անսարքություններ է հայտնաբերել և որոշել վայրէջք կատարել: Սոչիի օդանավակայանում տեխնիկական անսարքությունն արագ վերացվել է. փոխանցում է rbc.ru-ն:
Վթարային վայրէջքի պահին օդանավում եղել է 81 ուղևոր, այդ թվում՝ 12 երեխա և 5 հոգի ինքնաթիռի անձնակազմից: Ավիաընկերությունը որոշել է չփոխել օդանավը, ուղեբեռը չի դատարկվել, և բոլոր ուղևորները սպասում են թռիչքի մեկնարկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)