ՌԴ-ում խոշոր ավտովթարի արդյունքում 4 ՀՀ քաղաքացի է զոհվել
Ռուսաստան
Ինչպես հայտնում է «Комсомольская правда»-ն՝ վկայակոչելով «Новости Кунгурского края» թերթը, Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու վրա՝ Կիլասովո գյուղի մոտակայքում, բեռնատարը բախվել է Huyndai և ВАЗ-2110 մակնիշի ավտոմեքենաներին:
ВАЗ-2110 ավտոմեքենայում գտնվել է Հայաստանի Հանրապետության 7 քաղաքացի, որոնցից չորսը (35-ամյա և 58-ամյա երկու տղամարդ, 21-ամյա և 58-ամյա երկու կին) տեղում մահացել են:
Վթարի վայրում այս պահին աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի աշխատակիցները, իսկ ավտովթարի հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)