Հայտնի է դարձել Վնուկովո օդանավակայանում ինքնաթիռի վթարի պատճառը
Ռուսաստան
Հայտնի է դարձել 2012 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած վթարի պատճառը: Այս մասին հայտնում է Interfax լրատվական գործակալությունը` հղում կատարելով վթարի դեպքը քննող հանձանխմբին:
Տեխնիկական հանձնախումբը նշել է, որ Red Wings կազմակերպությանը պատկանող Տու-204 ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական պատճառներով: Հանձնախումբը նաև ավելացրել է, որ, ճիշտ է, ինքնաթիռի աշխատակազմը թույլ է տվել որոշ սխալներ, այդ թվում՝ ինքնաթիռը վայրէջք կատարելիս ունեցել է 250 կմ/ժամ արագություն, սակայն այն չէր կարող պատճառ դառնալ վթարի իրական պատճառ և իրական պատճառը շարժիչի անսարքության հետ է կապված:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 29-ին, որի պատճառով մահացել էր 5 մարդ, որից չորսը՝ տեղում, իսկ մեկը տեղափոխվել էր հիվանդանոց և այնտեղ մահացել: Ինքնաթիռը դուրս էր եկել մայրուղուց, այնուհետև հրդեհ էր բռնկվել ինքնաթիռում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)