ԱՄՆ-ը պատրաստ է ավելի ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ ԼՂ-ի հարցում
Ռուսաստան
ԱՄՆ-ի վարչակազմը, չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին, պատրաստ է վերջինիս հետ երկկողմ համագործակցել տարատեսակ հարցերում: Ինչպես փոխանցում է APA ադրբեջանական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Վիկտորիա Նուլանդին, վերջինս հայտարարել է. «Մենք փորձում ենք հնարավորինս ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ փոխադարձ շահագրգռվածություն ներկայացնող հարցերի շրջանակներում, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի հարցը, կամ ավելի գլոբալ հարցերում, ինչպես Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն: Միաժամանակ մենք մտադիր ենք հստակ բարձրաձայնել մեր դիրքորոշումը տարաձայնությունների առկայության դեպքում, որոնք ծառանում են երկու կողմերի միջև, երբ խոսքը գնում է Ռուսաստանում մարդու իրավունքերի ոտնահարման, ժողովրդավարության որակի, ինչպես նաև Սիրիական հակամարտության մասին»,-նշել է Նուլանդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)