Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3.5 մլրդ դրամ է
Տնտեսություն
Հունվարի 10-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 945 մլն դրամ, որից մրցակցային՝ 2 մլրդ 700 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 245 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 810 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 508 811 219 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.3846 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 15.4900 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)