Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին 

«Տեխնիկական հնարավորությունները բավարար են ՀՀ բոլոր ճանապարհները մաքրելու համար». Գ. Բեգլարյան

Տնտեսություն

Հանրապետությունում տեղացած և շարունակվող ձյան առատ տեղումների, ուժեղ բքի ու մառախուղի պատճառով Հայաստանի մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 9-ին այցելեց Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։

Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանում էր, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրին ճանապարհների մաքրման հետ կապված աշխատանքները, խնդիրներն ու դժվարությունները։

Նրանց խոսքով՝ հիմնական դժվարություններն առաջանում են տեխնիկայի պակասից։ Լեռնային գոտում, որտեղ ձմեռը խստաշունչ ու ցուրտ է, եղած տեխնիկան չի բավարարում աշխատանքներն ամբողջությամբ կազմակերպելու համար։

Լսելով նրանց՝ նախարարն ընդգծեց, որ տեխնիկայի անհրաժեշտությունը կարևոր է, սակայն, եթե աշխատանքները ճիշտ կազմակերպեն, եղած տեխնիկայով ևս հնարավոր կլինի ճանապարհներն արդյունավետ մաքրել:

«Այս պահին տեխնիկական հնարավորությունները բավարար են Հայաստանի բոլոր ճանապարհները մաքրելու համար։ Ձմռանը պետք է պատրաստվել կոնկրետ հաշվարկներով և միմյանց օգնելով: Օրինակ, կարելի է Արագածոտնի մարզ տեղափոխել Արարատյան դաշտը սպասարկող ճանապարահաշինական կազմակերպությունների տեխնիկան, որը հաճախ ձյան բացակայության պատճառով չի աշխատում այնտեղ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ գարնան առաջին իսկ օրվանից արդեն պետք է նախապատրաստվել մյուս տարվա ձմռանը:
Նախարարն անդրադարձավ նաև տարբեր լրատվամիջոցներով երբեմն հնչող այն «քննադատություններին», որ թե՛ լեռնային գոտիներում եւ թե՛ Արարատյան դաշտավայրում աշխատող Ճանշիններին ձյան մաքրման աշխատանքների համար նույն չափով են հատկացումներ արվում։ Նա նշեց, որ նման բան չկա, որ լեռնային հատվածներում աշխատող ընկերությունները վճարվում են երեք անգամ ավելի: Արագածոտնից Շիրակի մարզ ուղեւորվելու ճանապարհին ակնհայտ էր, որ չնայած ձնաբուքն ու թույլ տեսանելիությունը խոչընդոտում են երթեւեկությանը, սակայն Ճանշինները հիմնականում կարողացել են ապահովել ճանապարհների անցանելիությունը։

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում ուժեղ բուք էր ու մառախուղ. նախարարի հրահանգով այդ ճանապարհահատված տեղափոխվեց ճանապարհը սպասարկող ընկերության ձյունմաքրող հիմնական տեխնիկան։ Ինտենսիվ աշխատանքի շնորհիվ կանխվեցին ճանապարհի ձնակուտակումները։ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածին էլ «Վազ 2107» մակնիշի ուղեւորներով լի ավտոմեքնան էր դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ձյան շերտի մեջ: Ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերվեց նախարարության աշխատակիցների օգնությամբ:

Արագածոտնից մինչև Շիրակի մարզ ձգվող ամբողջ ճանապարհին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ծանոթացավ իրականացված և այդ պահին ճանապարհների տարբեր հատվածներում ընթացող բազմաթիվ աշխատանքների, ինչպես նաև մի շարք թերացումներ արձանագրեց: Շիրակի մարզպետարանում ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարը նշեց, որ հիմնականում գոհ է կատարված աշխատանքներից, սակայն կան նաև լուրջ թերացումներ։ Գ. Բեգլարյանը հատկապես դժգոհ էր «Ապարանի ՃՇՇՁ» եւ «Հովհաննես Մարտիրոսյան» ընկերությունների կատարած աշխատանքից. «Կան կազմակերպություններ, որոնք ունեն մեծ քանակով տեխնիկա եւ կարող են երկար տարածություն ունեցող ճանապարհներ սպասարկել, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք չունեն այդ հնարավորությունը եւ չեն բավարարում բնակիչների պահանջները: Այս խնդիրները կքննարկենք եւ գուցե չեղյալ հայտարարենք որոշ կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերը»,- ասաց նախարարը:

Խորհրդակցությանը հաջորդեց նախարար Գագիկ Բեգլարյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որտեղ նա արդյունավետ համարեց աշխատանքային այցը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է
Ամենադիտված