Ժերար Դեպարդիեին հրավիրել են միանալ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությանը
Ռուսաստան
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը հրավիրել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին դառնալ իր անդամներից մեկը: Այս մասին հայտնում է Rianovosti լրատվական գործակալությունը:
Կուսակցության ղեկավար Վալերի Ռաշկինը նշել է, որ պաշտոնական նամակ է ուղարկել ֆրանսիացի դերասանին՝ դառնալու իր կուսակցության անդամներից մեկը այն բանից հետո, երբ վերջինս ստացել է ՌԴ քաղաքացիություն:
Ռաշկինը նաև հույս է հայտնել, որ Դեպարդիեն կընդունի իր հրավերը` ելնելով այն հանգամանքից, որ վերջինիս հայրը եղել է կուսակցության անդամներից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)