Վոլոչկովան և Բասկովը միայն «ընկերնե՞ր» են. լուսանկարները հակառակն են ապացուցում
Ռուսաստան
Ռուսաստանի «ոսկե ձայնը»՝ Նիկոլայ Բասկովը, որոշել է իր ձմեռային հանգիստն անցկացնել Մալդիվյան կղզիներում: Նոր տարվա նախօրեին երգիչը խոստովանել էր, որ իրեն ընկերակցելու համար հրավիրել է իր «առեղծվածային ընկերուհուն»:
Ինչպես պարզել է Heat.ru-ի ֆոտոխցիկը, երգչի առեղծվածային ընկերուհին եղել է բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան:
Այս երկու ռուսական շոու բիզնեսի վառ կերպարներն իրենց հանգիստն անցկացրել են տեղի էլիտար, հինգաստղանի հյուրանոցում: Ի դեպ, այդ հյուրանոցի առանձնատանը մեկ օր անցկացնելու հաճույքն արժե 2500 ԱՄՆ դոլար:
Սակայն ինչպես երևում է լուսանկարներից, երկու «ընկերների» հանգիստը վերածվել է կրքոտ սիրավեպի:























































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)