15-ամյա հղի աղջիկն ինքնասպանություն է գործել` սիրո պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի Գուլկեւիչ քաղաքի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Բ.-ն ինքնասպան է եղել՝ գնացքի տակ նետվելով, երբ իմացել է, որ հղի է: Նրա գրպանից գտնված գրությունից պարզ է դարձել, որ նա սիրել է ոմն Եվգենիի:
Life News-ի տեղեկություններով՝ աղջիկն ինքնասպան է եղել գիշերվա 1-ի սահմաններում:
Աղջկա ծնողները պատմել են, որ մեկ օր առաջ իրենց դուստրը փախել է տնից, բայց նրան հաջողվել է գտել եւ տուն վերադարձրել: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ փախուստի անհաջող փորձից հետո նա նման քայլի կդիմի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)