Հունաստանի խորհրդարանը հաստատել է հարկերի նոր բարձրացումը
Տնտեսություն
Հունաստանի խորհրդարանը հունվարի 12-ին հաստատել է հարկատվության նոր նորմատիվները, որոնց ներմուծումը Հունաստանից պահանջում էին միջազգային վարկատուները: Այդ օրենքի համաձայն՝ քաղաքացիները, որոնց եկամուտը գերազանցում է տարեկան 42 հազար եվրոն, բյուջեին վճարելու են իրենց եկամուտւի 42%-ը:
Նոր օրենքի օգտին քվեարկել է հունական խորհրդարանի 300 պատգամավորներից 163-ը:
Նախկինում գործող օրենքի համաձայն՝ երկրում առավելագույն հարկի չափը կազմում էր 45 %, ընդ որում, նման քանակությամբ հարկ վճարում էին միայն տարեկան 100 հազար եվրո եկամուտ ունեցող քաղաքացիները: Նախատեսվում էր, որ այժմ 25 հազար եվրոյից պակաս եկամուտ ունեցող քաղաքացիներն ավելի քիչ հարկ են վճարելու, քան նախկինում. գրում է rbc.ru-ն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)