Բողոքի ցույց Մոսկվայի կենտրոնում
Ռուսաստան
Հազարավոր մարդիկ այսօր Մոսկվայի կենտրոնում անցկացրել են արտոնված ցույց, որի ընթացքաում բողոք են հայտնել ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումն արգելով օրենքի դեմ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ ոստիկանների՝ ցույցին մասնակցել է մոտ 9500 մարդ, մինչդեռ, ընդդիմությունը պնդում է, որ ցույցի մասնակիցների թիվը հասել է 30 հազարի։
Ցուցարարները պարզել են պաստառներ Պետական դումայի լուծարման կարգախոսներով։
Ցույցի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում պարեկություն է իրականացրել մոտ 4000 ոստիկան։
Նմանօրինակ պահանջով այսօր ցույցեր են տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կիրովում, Կազանում եւ այլ քաղաքներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)