«Ռեալ»-ը պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո՝ 16-ամյա ֆուտբոլիստի համար
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է մեքսիկական «Տիխուանայի» հարձակողական կիսապաշտպան Ժիլբերտո Մորայի ձեռքբերմամբ, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդը պատրաստ է առաջարկել 20 միլիոն եվրո՝ 16-ամյա մեքսիկացու տրանսֆերային իրավունքների 50 տոկոսի դիմաց։
Լիգա MX-ի ակումբը դեմ չէ բաժանվել տաղանդավոր ֆուտբոլիստից, սակայն մտադիր է պահպանել իր գլխավոր աստղի բարձր արժեքը և չի պատրաստվում զիջումների գնալ բանակցությունների ընթացքում։
Ֆուտբոլիստի գործակալ Իգնասիո Ռուվալկաբան հաստատել է Մորայի հետաքրքրությունը Եվրոպա տեղափոխվելու հարցում։
Ներկայումս նա հանդես է գալիս Մեքսիկայի երիտասարդական հավաքականում՝ աշխարհի առաջնությունում։
Ընթացիկ մրցաշրջանում Մորան իր ակումբի կազմում անցկացրել է ութ խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 4,5 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան