Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրը
Հասարակություն
Կիտրոնը սառեցնելը դրա համն ու բույրը երկար պահպանելու արդյունավետ միջոց է։ Կենսաբան Ռոման Օպարինի խոսքով՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում պտղի կառուցվածքը փոխվում է, այն դառնում է ավելի փափուկ և հյութալի, սակայն համն ու բույրը հիմնականում պահպանվում են։
Սառեցման դեպքում մեծ մասամբ պահպանվում են նաև կիտրոնի օգտակար նյութերը, այդ թվում՝ վիտամին C-ն և հակաօքսիդանտները։ Սակայն որոշ վիտամինների քանակը կարող է նվազել։ Հալեցնելուց հետո կիտրոնը կարող է այնքան էլ հարմար չլինել թարմ վիճակում օգտագործելու համար, փոխարենը կարելի է ավելացնել ըմպելիքներին, սոուսներին, տաք ուտեստներին և թխվածքներին։
Մասնագետը խորհուրդ է տալիս կիտրոնը նախ լվանալ, կտրատել շերտերով կամ խորանարդիկներով և պահել հերմետիկ տարայի կամ տոպրակի մեջ։ Սառեցված վիճակում այն կարելի է պահել մինչև վեց ամիս, սակայն լավագույն համն ու բույրը պահպանելու համար ցանկալի է օգտագործել չորս ամսվա ընթացքում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել