ԱՄՆ պետական պարտքը մինչև 2030 թվականը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարի
ԱՄՆ
ԱՄՆ պետական պարտքը մինչև 2030 թվականի ավարտը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարի՝ ավելի շուտ, քան նախկինում կանխատեսվում էր։ Այս մասին հայտարարել է «ԲԿՍ Միր Ինվեստիցիյ» ընկերության վերլուծաբան Ալբերտ Կորոևը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը նախկինում կանխատեսում էր, որ 50 տրիլիոն դոլարի շեմը կհաղթահարվի 2032-2033 թվականներին։ Սակայն վերջին տարիների աճի տեմպերը, Մերձավոր Արևելքում հակամարտությունը և երկարաժամկետ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացումը կարող են արագացնել այդ գործընթացը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ հուլիսի սկզբին պետական պարտքը կազմում էր 39.389 տրիլիոն դոլար, իսկ օգոստոսի կեսերին արդեն հասել էր 39.913 տրիլիոնի։ Կոնգրեսի նախագծով՝ 2036 թվականին այն կարող է գերազանցել 56.2 տրիլիոն դոլարը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել