Բժիշկը նշել է՝ ինչպես խուսափել կեսօրից հետո հոգնածությունից
Հասարակություն
Թերապևտ Ֆուոնգ Վոն խորհուրդ է տվել փոխել նախաճաշի սովորությունները՝ կեսօրից հետո առաջացող հոգնածությունից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ քաղցր փաթիլները, խմորեղենն ու հյութերը կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, սակայն ազդեցությունը կարճատև է։ Ժամը 14:00-15:00-ի սահմաններում գլյուկոզայի մակարդակի անկումը կարող է հանգեցնել էներգիայի նվազման և հոգնածության։
Բժիշկը նաև խորհուրդ է տալիս ուտելուց հետո 10-15 րոպե քայլել։ Կարճատև ֆիզիկական ակտիվությունն օգնում է կայունացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և պահպանել օրգանիզմի էներգիան։
Բացի այդ, Վոն խորհուրդ է տվել պահպանել օրվա կանոնավոր ռեժիմը և քնելուց առնվազն երեք ժամ առաջ չուտել։ Նրա խոսքով՝ այս սովորություններին մի քանի շաբաթ հետևելու դեպքում հնարավոր է նկատելիորեն նվազեցնել հոգնածությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել