Զելենսկին պաշտոնից ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գաղտնալսման հրապարակումից հետո
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իրինա Մուդրային ազատել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) հրապարակել էր Մուդրայի գաղտնալսված զրույցից մի հատված։ Դրանում նա կոպիտ արտահայտություններով քննարկում էր Իգոր Կլիմենկոյի հնարավոր վերանշանակումը։
Հրամանագրում Մուդրայի ազատման պատճառը չի նշվում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը