Ստեղծվել է արդյունաբերության զարգացման հիմնադրամ
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ հունվարի 14-ին, տեղի ունեցավ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:
Հիմնադրամն իր հիմնական ջանքերն ուղղելու է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության աջակցմանը:
Հիմնադրամը, որն ստեղծվել է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի բազայի վրա, նախարարի խոսքով, իր գործառույթներով և նպատակներով տարբերվելու է ոլորտում գործող նմանատիպ կառույցներից:
2013թ. տնօրինելու է 500 մլն դրամ գումար, որից 300 մլն դրամը՝ պետական բյուջեից, 200 մլն դրամը՝ Գյումրու հիմնադրամի հաշվի մնացորդն է:
Նորաստեղծ «Արդյունաբերության զարգացման հիմնադրամը» հատկապես արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններին կաջակցի թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական ու կազմակերպչական հարցերով: Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Տիգրան Դավթյանի խոսքով՝ հիմնադրամը վարկեր չի տրամադրելու, այլ իրականացնելու է ընկերությունների տեխնիկական և կազմակերպչական աջակցություն:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին