Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը՝ 1 մլրդ դրամ
Տնտեսություն
Հունվարի 14-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52131149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 647 մլն դրամ, որից մրցակցային՝ 2 մլրդ 547 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 901 767 748 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7736 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 10.8885 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին