Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

ՀՀ ֆինանսների նախարարության 2012 թվականի հաշվետվություն

Տնտեսություն

Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված էր հետճգնաժամային ժամանակահատվածում ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանման ներքո բարձր տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խիստ կոորդինացված և հաշվեկշռված իրականացմամբ: Ընդ որում՝ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես պայմանավորված են եղել նախարարության կողմից՝ իր իրավասությունների շրջանակներում, իրականացված 2012 թվականի տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով:

Մակրոտնտեսական արդյունքներ

2012թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 7.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը՝ 100.2 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2012թ. արդյունքներով կկազմի շուրջ 3073 ԱՄՆ դոլար: 2012թ. արդյունքներով տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենա ծառայությունների ճյուղը՝ 2.6 տոկոսային կետ, արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.2, իսկ գյուղատնտեսության և շինարարության ճյուղերինը համապատասխանաբար 1.7 և 0.4 տոկոսային կետ: 2012թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել է 910.34 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով՝ 10.3 տոկոսով: 2012թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի) կազմել է 924.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.9 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2012թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 0.35 տոկոսը՝ նախորդ տարվա 1.7 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 1.7 տոկոս, նախորդ տարվա 2.8 տոկոսի և նախատեսված 3.1 տոկոսի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են մի շարք կարևոր քայլեր

Գործարկվել է ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգը, որի արդյունքում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից բաց ընթացակարգով իրականացվող գնումների գործընթացները կազմակերպվում են էլեկտրոնային ձևով: «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի համաձայն՝ ստեղծվել է բողոքարկման խորհուրդ և հաստատվել «Գնումների բողոքարկման խորհրդի գործունեության կարգը»:
2012 թվականին ներդրվել և գործարկվել է վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որի համաձայն պետական տուրքի, տեղական տուրքի կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարման պարտավորությունները մարվում են վճարումների պետական էլեկտրոնային համակարգի միջոցով:

Գործարար միջավայրի բարելավման, շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային համակարգի ձևավորման, ինչպես նաև հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և ընդունվել են «Շրջանառության հարկի մասինե ու «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասինե ՀՀ օրենքները, ինչպես նաև հարկային օրենսդրության և հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող 19 այլ օրենքներ:

2012 թվականին շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման և համակարգի ներդրման աշխատանքները:

Մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիրը (ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում):

Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների ներդրման շրջանակներում «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծով սահմանվել է ֆինանսական հաշվետվությունները www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու պահանջ: Արդյունքում կստեղծվի տեղեկատվական միասնական բազա, որը պետական մարմիններին հնարավորություն կընձեռնի առավել արդյունավետ իրականացնել կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման և հրապարակման նկատմամբ վերահսկողության հետ կապված խնդիրները և գործառույթները:

2012թ. ընթացքում «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով սուբսիդավորվել է թվթվ 993 վարկառուների՝ ընդամենը 188.4 մլն դրամ գումարով:

Տարվա ընթացքում ներքին աուդիտի համակարգ է ներդրվել 52 պետական կառավարման մարմիններում և Երևանի քաղաքապետարանում: Ներկայումս հանրապետության քաղաքային համայնքներում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ստեղծվել են ներքին աուդիտի ստորաբաժանումներ, մշակվել է նաև ներքին աուդիտի տեղեկատվական կառավարման միասնական համակարգը: Նշված համակարգը հնարավորություն կտա ներքին աուդիտի բոլոր փուլերի (պլանավորում, իրականացում, հաշվետվությունների կազմում և վերստուգում) փաստաթղթավորումն իրականացնել համակարգչային ծրագրի միջոցով:

2012թ. ընթացքում պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացվել են 62 ստուգումներ և 23 ուսումնասիրություններ, իսկ 6 ստուգումներ դեռևս ընթացքում են: Արդյունքում, 2008-2012թթ իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե, իսկ 22,1 մլն. դրամը՝ կազմակերպությունների հաշվին:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված