19 մարդ մահացել է գնացքի վթարի պատճառով
Ռուսաստան
Կահիրեի հարավում առնվազն 19 մարդ մահացել և 100 վիրավորվել են, երբ գնացքի մարդատար վագոնները դուրս են եկել երկաթգծերից: Այս մասին նշում է Express անգլիական պարբերականը:
Պատահարը տեղի է ունեցել գնացքի ու դպրոցական ավտոբուսի ողբերգական բախումից երկու շաբաթ անց:
Պաշտոնական Մենա լրատվական գործակալությունը, մեջբերելով առողջապահության նախարարության աշխատակիցների խոսքերը, նշում է, որ շուրջ 107 վիրավոր տեղափոխել է Գիզայի Բադրաշեն վայր: Նշվում է նաև, որ հնարավոր է՝ զոհերի թիվը աճի:
Ահրամ լրատվական կայքը տեղեկացնում է, որ գնացքում գտնվել է շուրջ 1328 զինվոր, որոնք Ասիութից տեղափոխվում էին Կահիրե:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)