«Միջազգային կանաչ շաբաթ» տոնավաճառին կներկայացվեն 7 հայկական ընկերություններ
Տնտեսություն
Զարգացման հայկական գործակալությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հարավային Կովկասի տնտեսության խթանման ծրագրի հետ համատեղ հունվարի 18-27-ը հինգերորդ անգամ Բեռլինի «Մեսսե Բեռլին» ցուցահանդեսային համալիրում կայանալիք «Միջազգային կանաչ շաբաթ» ագրոարդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառում ներկայացնում է հայկական ընկերությունների:
Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սկսած 2009թ-ից միասնական հայկական տաղավարի ներկայացումը և կազմակերպումը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:
Հայկական տաղավարում ներկայացված են լինելու տեղական 7 ընկերություններ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ, «Երևանի գարեջուր» ՓԲԸ, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ:
Նշված ցուցահանդեսին մասնակցության նպատակն է եվրոպական շուկայում ներկայացնել հայկական ապրանքները, նպաստել դրանց առաջմղմանը և արտահանման ծավալների մեծացմանը:
Ցուցահանդեսը կարևորվում է Սննդի և Գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին մասնակից երկրների գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին