Ոստիկանները 39-ամյա սուրենավանցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերել
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 39-ամյա բնակչի հողամասում կանեփի բույսեր կան։ Հոկտեմբերի 24-ին Սուրենավան մեկնած համայնքային ոստիկանները նշված հողամասի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի կտրած թուփ՝ մոտ 910 գրամ քաշով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը