Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է դերասան Վադիմ Դեմչոգի որդու՝ Վիլյամի դատավճիռը
Հասարակություն
Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել հայտնի ռուս դերասան Վադիմ Դեմչոգի որդու՝ Վիլյամ Դեմչոգի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել 82-ամյա թոշակառուի խաբեության մեջ, հաղորդում է РЕН ТВ-ն։
Դեմչոգը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ ըստ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի («Խարդախություն խոշոր չափերով»)։ Քննությունը պարզել է, որ նա մասնակցել է խաբեբաների խմբի գործողություններին, որոնք գումարներ էին հափշտակում տարեց քաղաքացիներից։
Մասնավորապես՝ 2024-ի փետրվարին Վիլյամ Դեմչոգը ստացել է բանկային քարտ, որի վրա տուժածը՝ 82-ամյա տղամարդը, արդեն փոխանցել էր 490 հազար ռուբլի, հավատալով, թե իր գումարները վտանգված են։ Ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1,8 միլիոն ռուբլի։ Դեմչոգի դերը եղել է հափշտակված գումարը կանխիկացնելն ու այն փոխանցելն ըստ կազմակերպիչների ցուցումների։ Հաղորդվում է, որ խաբված թոշակառուն մահացել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)