3-ամյա Տիգրանի կորելու տարբեր վարկածներ են քննարկվում. ՓԾ տնօրեն
Հասարակություն
Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օվանեսովի կորելու տարբեր վարկածներ են քննարկվում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն և ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։ Աշխատանքներն իրականացվում են բոլոր հնարավոր վայրերում։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր վարկածները, սակայն առևանգման վարկած այս պահին չի դիտարկվում», - ընդգծել է Ցուցուլյանը։
Նշենք, որ րոպեներ առաջ Տիգրանի եղբորը, ով խոսքի հետ կապված խնդիրներ ունի, իրավապահների ուղեկցությամբ տարան լոգոպեդի մոտ, որպեսզի օգնի երեխայի որոնմանը։
Հիշեցնենք՝ երեկ, հոկտեմբերի 27-ին, հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ՝ 3-ամյա Տիգրան Օգանեսովը, դեռևս անհասկանալի պայմաններում, կորել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)