Կարող է մոլորված լինել , կարող է նաև գողացած լինեն. 3-ամյա Տիգրանի ազգականը մանրամասներ է հայտնում
Հասարակություն
Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օվանեսովի ազգական Հրաչ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երեխան միշտ նույն հատվածում է խաղալիս եղել, սակայն անհետ կորելու օրը մյուս եղբոր հետ գնացել են այգու տակ։
Նա նշել է, որ երեկ՝ ժամը 16։10–ին նկատել են, որ երեխան չկա, փնտրել են, չեն գտել ու զանգահարել են ՆԳՆ ոստիկանություն։
«Մտածում էինք՝ քնած է, գնացինք, անկողինը նայեցինք, տեսանք՝ չկա, և սկսեցինք որոնողական աշխատանքները»,– պատմել է նա։
Տիգրանի ազգականը նշել է, որ այդ ժամանակ մայրն էլ է տանը եղել, պետք է նշեին նրա ծննդյան տարեդարձը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ երեխան կարող է մոլորված լինել, սակայն չբացառեց, որ կարող է և գողացած լինեն․ «Էդքան ման ենք գալիս, ոչ մի տեղ չենք գտնում»,– ասաց երեխայի ազգականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)