3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, արդյունք դեռևս չկա․ Կամո Ցուցուլյան
Հասարակություն
3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են և՛անտառամերձ տարածքներում, և՛ համայնքի ներսում, և՛ կամրջի մոտ, և՛ Սևանա լճի ափամերձ հատվածներում, սակայն արդյունք դեռևս չկա, Ծափաթաղում լրագրողներին ասաց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
«Չեմ կարող ասել՝ որտեղից է հարազատը նման վարկած ասել։ Ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները»,- ասաց Ցուցուլյանը՝ անդրադառնալով 3-ամյա Տիգրանի ազգականի խոսքերին, թե կարծում է՝ երեխան կա՛մ մոլորվել է, կա՛մ գողացել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)