Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Եկեղեցին շարունակում է աղոթել և գործել՝ հոգ տանելով Արցախից տեղահանվածների մասին. Խաժակ Սրբազանը՝ Հռոմում

Հասարակություն

Հոկտեմբերի 26-ից 28-ը Հռոմում հանուն խաղաղության անցկացվող ավանդական միջազգային համաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեցին Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին Վրդ․ Համբարձումյանը։ Հրավիրված էր նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ Արք․ Մաշալյանը։

Կրոնների և մշակույթների երկխոսության այս հավաքը սկիզբ է առել է 1986 թվականին, երբ Ս․ Հովհաննես Պողոս II Պապի հրավերով առաջին անգամ Սուրբ Ֆրանկիսկոսի ծննդավայրում՝ իտալական Ասսիզի քաղաքում, միասնական աղոթքի հավաքվեցին տարբեր կրոնների առաջնորդներ ամբողջ աշխարհից։ Կաթոլիկ Եկեղեցու հովանավորությամբ գործող Սանտ Էջիդիո (Comunità di Sant’Egidio) կազմակերպությունը որոշեց շարունակել լեհ Քահանայապետի վեհ նախաձեռնությունը, վերածելով այն մի հրաշալի ավանդության։ Ինչպես երեկ եզրափակիչ արարողությանը հայտարարեց Սանտ Էջիդիո կազմակերպության ներկա նախագահ Պրոֆ․ Մարկո Իմպալյացցոն՝ մյուս տարվա հոբելյանական 40-րդ հավաքը կանցկացվի հենց Ասսիզիում։ Իսկ այս տարվա Հռոմի միջոցառումը անցավ «Խաղաղությանը հավակնել» խորագրի ներքո։

 Հոկտեմբերի 26-ի հանդիսավոր բացմանը ներկաներին ողջունեց Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին, այնուհետև ելույթ ունեցան Սանտ Էջիդիոյի հիմնադիր, պրոֆեսոր Անդրեա Ռիկարդին, Իտալիայի նախագահ Սերժո Մատտարելլան, Նորին Մեծություն Բելգիայի Թագուհի Մաթիլդան, Եվրոպայի Ռաբինների ժողովի նախագահ Փինչաս Գոլդշմիդտը, Ալ-Ազհարի Գերագույն Իմամ շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը և այլ նշանավոր անձինք։

 Բացման արարողությանը հաջորդող երկու օրերի ընթացքում տարբեր կրոնների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքականության, մշակույթի, տնտեսության և գիտության ոլորտների հայտնի գործիչները մասնակցեցին համաժողովի շրջանակում անցկացված 22 թեմատիկ ֆորումների։

 Գերշ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցեց «Չարին դիմագրավելը. մեր ժամանակների նահատակները» խորագրով ֆորումին՝ ներկայացնելով խորաթափանց անդրադարձ նահատակության իմաստին՝ հայկական քրիստոնեական ավանդույթի համատեքստում։

«Մեզ՝ հայերիս համար, — նշեց Սրբազանը, — նահատակն ոչ թե զոհ է, այլ վկա, որն իր կյանքը ընծայում է՝ հավատարիմ Աստծուն և մերձավորի հանդեպ սիրուց»։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ողբերգությանը՝ Սրբազանը շեշտեց, որ այն փորձ էր վերացնելու մի ամբողջ ժողովուրդ, նրա մշակույթը և Եկեղեցին։ Սակայն լույսը չմարեց։ Սրբազանը ընդգծեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Սուրբ Նահատակների սրբադասումը «ոչ թե քաղաքական գործողություն էր, այլ հավատի դրսևորում՝ հռչակում այն բանի, որ սերը մահից զորավոր է, որ ճշմարիտ հիշողությունը արդարության ձև է, և որ նահատակների արյունը կոչված է ոռոգելու խաղաղության ծառը, և ոչ թե վրեժխնդրությունը»։

 Նա նաև անդրադարձավ ներկայում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում քրիստոնյա համայնքների տառապանքները՝ հավելելով․

«Մենք հիշում ենք նաև եզդիներին, մուսուլմաններին, հրեաներին և բոլոր այն խոցելի փոքրամասնություններին, որոնց արժանապատվությունը ոտնահարվել է ֆանատիզմի և պատերազմի հետևանքով»։

 Այնուհետև Սրբազանը անդրադարձավ վերջին տարիների արցախահայության ցավալի փորձություններին, որոնց հետևանքով մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց իր նախնիների հողերից, վնասվեցին եկեղեցիներ, պղծվեցին գերեզմանոցներ, իսկ մշակութային ժառանգությունը դարձավ խոցելի։

«Եկեղեցին, — ասաց Սրբազանը, — շարունակում է աղոթել և գործել՝ հոգ տանելով տեղահանվածների մասին և պահպանելով այն հույսը, որ արդարությունը կարող է հաղթել առանց ատելության, իսկ հաշտությունը կայանալ առանց ժխտման»։

 Իր ելույթում Սրբազանը մատնանշեց չարիքին դիմագրավելու վեց ուղի․ հիշել ճշմարտությամբ, վկայել միասին, օգտագործել աղոթքն ու ապաշխարությունը՝ որպես հավատքի գործիքներ, կոնկրետ կերպով ամոքել վերքերը, միավորել գթությունն ու արդարությունը և ձևավորել խաղաղության գիտակցությունը։

Նա բարձր գնահատեց Սանտ Էջիդիո համայնքի գործունեությունը՝ բնութագրելով այն որպես «խաղաղության համբերատար կառուցում՝ աղոթքի, աղքատների հետ բարեկամության և երբեք չհանձնվող երկխոսության միջոցով»։

Խոսքը եզրափակելով՝ Խաժակ Սրբազանը կոչ արեց ներկաներին միանալ համընդհանուր հանձնառությամբ՝

Հիշել ճշմարտությամբ և ձայնակցել ձայնազուրկներին։

Մերժել ատելությունը՝ նույնիսկ երբ այն թվում է արդարացված։

Պաշտպանել խոցելիներին՝ երեխաներին, տարեցներին, տեղահանվածներին և փոքրամասնություններին՝ անկախ շահերից և աշխարագրությունից։

Պաշտպանել հավատքի և խղճի ազատությունը բոլորի համար անխտիր։

Դարձնել եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգները ողորմության տներ և խաղաղության դպրոցներ։

Ամրապնդել իրավունքի գերակայությունը, որպեսզի բռնությունը սահմանափակվի, իսկ հաշտությունը գտնի իր իրական ուղին։

Սրբազանը խոսքն ավարտեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 16։30-ին, տարբեր կրոնների ներկայացուցիչները միաժամանակ աղոթք բարձացրեցին հանուն խաղաղության։ Քրիստոնյաների միջեկեղեցական աղոթքը կատարվեց Պապ Լեոն XIV-ի նախագահությամբ Հռոմի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ Կոլիզեումի մեջ։ Այլ կրոնների ներկայացուցիչները աղոթեցին Կոլիզեումին հարակից տարբեր վայրերում։ Մոտ կես ժամ անց բոլորը համախմբվեցին Կոլիզեումը հարևանությամբ բարձացող Կոստանդինոսի կամարի առջև պատրաստված հարթակում՝ մասնակցելու եզրափակիչ արարողությանը։ Նրա ավարտին հրչակվեց Խաղաղության կոչը, ապա տարբեր կրոնների ներկայացուցիչները վառեցին Խաղաղության մոմակալը որպես համերաշխության և հույսի նշան։ Այնուհետև կոչի օրինակները բաժանվեցին ներկաներին՝ որպես խաղաղության ուղերձի տարածման խորհրդանշական քայլ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված