Մետրոյի նոր կայարանի կառուցման համար 2026 թ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար
Հասարակություն
Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար 2026 թ-ի պետական բյուջեով նախատեսվում է տրամադրել 2.5 մլրդ դրամ, իսկ նոր կայարանի կառուցման համար կտրամադրվի 2 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան։
«Ուղևորափոխադրման ծառայությունների գծով լիազորությունների իրականացման համար նախատեսվում է տրամադրել 1 մլրդ դրամ։ Բոլոր 3 ծրագրերի իրականացման համար նախատեսված է տրամադրել 5.5 մլրդ դրամ»,- հայտնեց նախարարը։
Նա նաև նշեց, որ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար կհատկացվի 7 մլրդ դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)